Արսեն Թորոսյանը հանդիպել է Սերբիայի գենդերայի...

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը RISE 2025 համաժողովի շրջանակում հանդիպել է Սերբիայի` կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, գենդերային հավասարության և կանանց տնտեսական ու քաղաքական հզորացման հարցերով նախարար Տատյանա Մացուրայի հետ:

ՀՀ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են կանանց ներգրավվածությունը որոշումների ընդունման գործընթացներում, աշխատանքային հավասար հնարավորությունների ստեղծումը, սոցիալական պաշտպանության մեխանիզմների բարելավումը, ինչպես նաև փորձի փոխանակումը կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում:

Արսեն Թորոսյանը նաև մասնակցել է RISE 2025 համաժողովի` «Կանանց տնտեսական հզորացում» խորագրով պանելային քննարկմանը և հանդես եկել ելույթով՝ ընդգծելով կանանց տնտեսական ու քաղաքական անկախության խթանման կարևորությունը, ներկայացրել այս ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերը:

ՀՀ ԱՍՀ նախարարը կարճատև զրույց է ունեցել նաև Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտի հետ