Մինչև պաշտոնյա դառնալը շատ ավելի բարձր աշխատավարձ եմ ստացել, քան նախարար դառնալուց հետո: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան 7,000 եվրո արժողությամբ հեծանիվ գնելու մասին հարցին:
«Իմ հեծանիվի գումարը իմ հայտարարագրում գրված է, ուրախ եմ, որ մամուլը մեզ այլևս չի կարող մեղադրել անհայտ փողերով 200,000 դոլարանոց մեքենա գնելու մեջ, և մեղադրում է մեր սեփական աշխատած գումարով հեծանիվ առնելու մեջ:
Իմ նախասիրությունն է՝ դա եմ առնում, 7,000 եվրոյի մեքենա չեմ առել, հեծանիվ եմ առել, ինչն է խնդիրը: Իմ օրինական եկամուտներով առած գույք է, ինչ կարևոր է՝ ճոխություն է, թե ոչ: Ուրախ եմ, որ 2026 թվականին ՀՀ նախարարը կարող է մեղադրվել հեծանիվ ունենալու մեջ, այդ թվում 7,000 եվրոյանոց, պետք չէ այդքան ընկնել, հարգելի գործընկերներ»,- նշել է նա:



