Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Միասնական սոցիալական ծառայության Ապարանի, Ծաղկահովիտի, Սպիտակի և Վանաձորի տարածքային կենտրոններ։
Ինչպես հայտնել են նախարարությունից, համայնքային իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ նախարարը շրջել է կենտրոններում, հետևել քաղաքացիների սպասարկման ընթացքին, ինչպես նաև քննարկել աշխատանքային գործընթացների կազմակերպմանն ու բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր։
Նախարարը նաև հանձնարարել է գույքագրել և վերլուծել աշխատանքային գործընթացների ընթացքում առաջացող խնդիրները՝ նպատակ ունենալով գտնել դրանց արդյունավետ և հասցեական լուծումներ։
Անդրադառնալով անձի ֆունկցիոնալության գնահատման ընթացակարգին՝ Արսեն Թորոսյանը նշել է, որ պահանջվող փաստաթղթերի ոչ լիարժեք լինելու կամ բացակայության դեպքերում, երբ պետական այլ մարմիններ ևս ունեն հասանելիություն այդ տվյալներին, անհրաժեշտ է խնդիրներին տալ համակարգային լուծում՝ չծանրաբեռնելով քաղաքացիներին։



