Արսեն Մկրտչյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատա...

Խորհրդարանում այսօր Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլն էր անցկացվում։

Մասնակցում էր առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկածու Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը։

132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 102-ը։ Անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ։

Արմեն Հայկյանցի թեկնածությանը կողմ է քվեարկել 11 պատգամավոր, Արսեն Մկրտչյանին՝ 87 պատգամավոր: