
Օրերս Politik.am-ը իր հետաքննական հոդվածում բացահայտել էր, որ վարչապետ Փաշինյանի ԱՄՆ մեկնելու համար կառավարությունը վարձել է գերթանկարժեք մասնավոր ինքնաթիռ: Մեր հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց, որին հաջորդեց իշխանության ներկայացուցիչների բացատրությունները:
Հասարակության զայրույթը մեղմելու համար իշխանությունները դիմեցին նաև մանիպուլիացիաների: Վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում ևս փորձել էր մոլորեցնել հասարակությանը.«....Այս պահին Հայաստանի ղեկավարին սպասարկող «борт номер 1»-ը ձեռք է բերվել 2008-ին, վարկային միջոցներով: Airbus 319 ինքնաթիռը օվկիանոսի վրայով թռչել չի կարող, ուստի մի կտորով ԱՄՆ հասնելու համար այս կարողությունն ունեցող օդանավի անհրաժեշտություն կա...»:
Իրականում մեր նախորդ հրապարակման մեջ արձանագրել էինք, որ վարչապետ Փաշինյանին սպասարկող գերթանկարժեք ինքանթիռը մեկ թռիչքով չի հասել ԱՄՆ, այլ միջանկյալ վայրեջք է կատարել Իռլանդիայի Շանոն քաղաքում (մանրամասնները այստեղ): Այսինքն, եթե լիներ ցանկություն, ապա վարչապետ Փաշինյանը Շանոն կարող էր հասնել իրեն սպասարկող պետական ինքնաթիռով, որը վստահաբար էականորեն կկրճատեր ծախսը: