Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դիանա Մարտիրոսյան անունով օգտատերը տեղեկություն է հրապարակել, թե Տաթև Արցախը հայտնել է, որ այդ ամենն արել է բաժանվող գումարի դիմաց: Ես, որպես Տաթևի պաշտպան, պաշտոնապես հայտնում եմ, որ նախաքննության ընթացքում տրված որևէ այդպիսի ցուցմունք գոյություն չունի, հետևաբար ողջամիտ ենթադրություն ունեմ, որ սույն օգտատիրոջը այլ աղբյուրից են հայտնի դարձել այդպիսի տվյալներ:
Օգտատիրոջ կողմից տրամադրված տեղեկությունը պարունակում է հանցագործության մասին տվյալներ, որը պետք է դառնա նախաքննության առարկա: Հիշեցնում եմ, որ Դիանա Մարտիրոսյանի հրապարակային հայտնած տեղեկությունը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված արարքին:
Այսօր հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ՀՀ քննչական կոմիտեին, որպեսզի նախաձեռնեն քրեական վարույթ և ստուգեն այս օգտատիրոջ կողմից հայտնված հանցանքի մասին տեղեկությունը»:



