Արքեպիսկոպոս Աջապահյանի գործով Վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր Էդգար Մանասյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը։
Միջնորդությունն այսօր ներկայացվել է արքեպիսկոպոսի պաշտպանական կողմից՝ հիմք ընդունելով հենց դատավորի մատնանշած հանգամանքը՝ դատախազներից մեկի հետ ունեցած մտերիմ հարաբերությունները:
Ինչպես պարզվում է, պաշտպանության կողմն ունի ևս մեկ միջնորդություն՝ բացարկ ամբողջ դատարանին, քանի որ պաշտպանությունը պահանջներ ունի դատավոր Վաչե Մարգարյանի դեմ։



