Արքայազն Ուիլյամը պաշտոնական այցով Սաուդյան Ա...

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը Սաուդյան Արաբիա եռօրյա այցի ընթացքում կհանդիպի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ: Սա կառավարության անունից արվող պաշտոնական այց է՝ երկրի հետ կապերը խորացնելու նպատակով։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այցը մեկնարկում է փետրվարի 9-ին։  

Արքայազնի այցը հաջորդում է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարի՝ 2025 թվականին Սաուդյան Արաբիա կատարած այցին, որի ընթացքում կնքվել էին 6.4 միլիարդ ֆունտ ստեռլինգ (8.71 միլիարդ դոլար) արժողությամբ առևտրային և ներդրումային համաձայնագրեր։

Այս այցի ընթացքում Ուիլյամը հանդիպում կունենա թագաժառանգի հետ և կմասնակցի Սաուդյան Արաբիայի տնտեսական բարեփոխումներին, մշակութային նախաձեռնություններին և բնապահպանական ծրագրերին նվիրված միջոցառումների։

Սաուդյան Արաբիա այցի ընթացքում արքայազնը նախատեսում է նաև հանդիպել երիտասարդ սաուդցիների հետ, ծանոթանալ նախագծերի հետ, որոնք կապված են երկրի կայունության և քաղաքային զարգացման ծրագրերի, կանանց սպորտի, բնապահպանության և մշակութային համագործակցության հետ։

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը կայցելի նաև Ալ-Ուլա՝ հին արաբական քաղաք։