
ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը Նոյեմբերի 8-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրուկցում անդրադարձել է կուսակցության վարչությունում տեղի ունեցած ընտրություններին:
Մասնավորապես մամուլում եղել են հրապարակումներին, ըստ որի՝ նա է եղել ընտրությունների կազմակերպչական հարցերի պատասխանատուն, և ազդեցություն է գործել հաշվիչ հանձնաժողովի վրա: Արփի Դավոյանն ասել է․
«Նման պնդումներ անող մամուլի ներկայացուցիչների հետ կհանդիպենք այլ հարթակում, որտեղ իրենք կապացուցեն իրենց ասածի ճշմարտացիությունը, և դա իրավական հարթակն է։ Ինչպես ասում էր Ուինսթոն Չերչիլը՝ ամեն հաչող շան հետևից, որ քար նետես՝ տեղ չես հասնի»: