Առողջության ապահովագրության մասնակիցների համա...

Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի մասնակիցների համար տարեկան 1 անգամ ստուգումներ անցնելը, ըստ տարիքի և սեռի սքրինինգային հետազոտություններ անցնելը դառնալու է պարտադիր: 

Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային քննարկման շրջանակում: 

Վարչապետը հետաքրքրվեց փաթեթի շրջանակում սքրինինգային ընդհանուր հետազոտությունների մասին: 

Նախարարը կարևորեց հիվանդությունների կանխարգելումը:

«Տարեկան մեկ անգամ ստուգումներ անցնելը, նաև ըստ տարիքի և սեռի սքրինինգային ծրագիր անցնելը դառնալու է պարտադիր: Ապահովագրության փաթեթն ակտիվանալու է ամեն հաջորդ տարի, եթե նախորդ տարվա տվյալ անձի համար սահմանված փաթեթը նա անցել է: Եթե չի անցել, ապա կհերթագրվի, կգնա կանցնի, հետո նոր կակտիվանա հաջորդ տարվա փաթեթը»,-ասաց Ավանեսյանը: