Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը կն...

Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը կնշանակվի այլ պաշտոնի: Այդ մասին կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Պարոն Նազարյանը հիմա արձակուրդում է, այո, իմ կողմից նրան առաջարկվել է տեղափոխվել այլ պաշտոնի:

Հաշվի առնելով մեր կապիտալ շինարարությունների մեծ ծավալը և պատասխանատվությունը, շրջանակը, որն անհրաժեշտ է՝ իր վրա կրի այդ գծով համակարգող փոխնախարարը, հարմար եմ գտել այլ անձի դիտարկել պաշտոնին նշանակելու համար»,- ասաց Ավանեսյանը: