Առողջապահության նախարարությունը նախաձեռնում է...

Ամբողջ աշխարհում` պայմանավորված COVID 19 համավարակով, հոգեկան առողջության պահպանումը բոլոր երկրների առողջապահության համակարգերի օրակարգային հարցերից է: Հայաստանում նույնպես այն առաջնահերթություն է: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

«Հոգեկան առողջության բարելավմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր շահագրգիռ կառույցների աշխատանքները խթանելու նպատակով առողջապահության նախարարությունը նախաձեռնում է ստեղծել «Հոգեկան առողջության» կոալիցիա` կառավարության, տարբեր գերատեսչությունների, տեղական, միջազգային հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներգրավմամբ:

Անդամակցել ցանկացողները կարող են մինչև 2021 թվականի դեկտեմբերի 6-ը ներկայացնել դիմում` kgabrielyan@moh.am էլեկտրոնային հասցեին, կից ձևաչափով` նշելով կազմակերպության տվյալները (անվանումը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, ղեկավարի անուն-ազգանունը), ինչպես նաև հոգեկան առողջության և սոցիալ հոգեբանական աջակցության ուղղությամբ կազմակերպության կողմից իրականացվող գործառույթների/փորձի համառոտ նկարագիրը»,- ասվում է ԱՆ հաղորդագրությունում: