Առողջապահության նախարարն այցելել է ադրբեջանակ...

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում ստացածներին: Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:

Հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ, որոնցից չորսը շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:

Առողջապահության նախարարություն