ԱՐՄՍՏԱՏ-ի պարզաբանումները մարդահամարի անցկացմ...

Մարդահամարի անցկացման առաջին  երկու օրերի ընթացքում մի շարք քաղաքացիներ իրենց մտահոգություններն են հայտնել անվանական տվյալների՝ այլ նպատակով հնարավոր օգտագործման վերաբերյալ:

Վիճակագրական կոմիտեն տեղեկացնում է, որ նման մտահոգությունները իրավական հիմքեր չունեն:

«Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով  սահմանված է, որ անվանական տվյալները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն և  չեն կարող օգտագործվել որևէ մարմնի կամ միջազգային կազմակերպության կողմից՝ ֆիզիկական անձանց առնչվող հետաքննության և նախաքննության, դատաքննության, վարչական որոշումների կայացման կամ նմանատիպ այլ գործընթացում: Մարդահամարի վերջնական արդյունքներն օգտագործվում և հրապարակվում են միայն ամփոփված և խմբավորված տեսքով (հոդված 21-ի՝  մաս  13, 14) :

Սույն օրենսդրական դրույթները խարսխված են նաև Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված «Պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներից» (ընդունված 29.01.2014թ., Գլխավոր Վեհաժողովի 68/261 Բանաձևով)՝ 6-րդ «Գաղտնիություն» սկզբունքի պահանջի վրա, համապատասխան որի «Վիճակագրական հաստատությունների կողմից վիճակագրական մշակման համար  հավաքագրվող անվանական տվյալները, անկախ այն հանգամանքից, թե դրանք վերաբերում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, պետք է կրեն խիստ գաղտնի բնույթ և օգտագործվեն բացառապես վիճակագրական նպատակով: