Արմեն Սարգսյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է հայ...

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ: