Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահի հրամանագրերով այսօր՝ հունիսի 1–ին,  դատավորներ են նշանակվել։  Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Աշոտ Ջավախյանը։

Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Արմինե Սաֆարյանը։