Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ, «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ Արկադի Դվորկովիչին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում շախմատի զարգացման հեռանկարների շուրջ: Ընդգծվել են մեր երկրի շախմատային հարուստ ավանդույթներն ու դրանք պահպանելու և զարգացնելու կարևորությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Սկոլկովո» միջազգային գիտակրթական կենտրոնի հետ նախագահական ATOM նախաձեռնության շրջանակներում համագործակցության հնարավորություններին: