Ի հերքումն Politik.am կայքում մայիսի 21-ին տեղ գտած «Արմեն Մուրադյանը հորդորել է բժիշկներին չգնալ Նախագահ Քոչարյանի հետ հանդիպման․ բժիշկները հիշեցրել են նրա անցյալը» վերտառությամբ հոդվածի, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Politik.am-ի խմբագրություն ուղարկել է գրություն, որը հրապարակում ենք ստորեւ․
«2021 թվականի մայիսի 21-ին politik.am կայքում տեղ է գտել ապատեղեկատվություն և իրականությանը չհամապատասխանող հրապարակում «Արմեն Մուրադյանը հորդորել է չգնալ նախագահ Քոչարյանի հետ հանդիպմանը. բժիշկները նրան հիշեցրել են իր անցյալը» վերտառութամբ:
Հանրությանը տեղեկացնում ենք, որ այդ հրապարակումը ամբողջությամբ մտացածին եւ մերկապարանոց՝ չհաստատված որեւէ հիմք ունեցող փաստական տվյալով։Ես՝ Արմեն Մուրադյանս, որպես «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամի ռեկտոր ոչ մինչև Ռոբերտ Քոչարյանի հետ առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը (եթե նման հանդիպում տեղի է ունեցել), ոչ էլ երբևէ առհասարակ՝ քաղաքական թեմաներ արծարծող կամ քաղաքական գործիչների հետ հանդիպումներին մասնակցելուն կամ չմասնակցելուն ուղղորդող զրույցներ , հորդորներ, հանդիպումներ կամ որևէ այլ ձևաչափով շփումներ, չեմ ունեցել բժիշկների հետ:
Ավելին, որպես օրինապահ քաղաքացի, բժշկական մայր բուհի ռեկտորի իմ կարգավիճակով պայմանավորված, պաշտոնավարման ողջ ընթացքում հանդես չեմ եկել քաղաքական որևէ ուժի նախընտրության կամ հակառակի վերաբերյալ կարծիքով կամ հայտարարությամբ»,-ասվում է Արմեն Մուրադյանի նամակում:




