Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն 2025» համաժողովին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Գրիգորյանին հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 1-ը Բահրեյն գործուղելու մասին։
Համաժողովը կազմակերպում է Բահրեյնի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 2-3-ը կգործուղվի Բելգիա (Բրյուսել), որտեղ կմասնակցի Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին նվիրված համաժողովին։
«Խաղաղության խաչմերուկ»-ին նվիրված համաժողովի կազմակերպիչը «Ռասմուսեն Գլոբալ Քընսալթինգ ApS» ընկերությունն է։



