Արմեն Գրիգորյանը և Լուիս Բոնոն անդրադարձել են...

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օգոստոսի 2-ին ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և անդրադարձել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերինԱրմեն Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները՝ ընդգծելով Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրամայականը:

Ըստ աղբյուրի՝ կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: