Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբե...

Բրյուսելում հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Տեղեկությունը թվիթերի իր էջում հայտնել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը` լուսանկար տեղադրելով։

«Բրյուսելում լավ և առարկայական քննարկումներ ունեցանք Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի հետ` հայ-ադրբեջանական հարաբերությունների և այդ հարցում ԵՄ մասնակցության շուրջ»,- գրել է նա։

Կլաարը նույնպես ներկա է եղել հանդիպմանը։