Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հո...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նրա օգնականն ու խորհրդականը մարտի 9–ին գործուղվում են Հունաստան։ 

«ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, ԱԽ քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանին և ԱԽ գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանին աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով գործուղել Աթենք»,–նշված է որոշման մեջ:

Պատվիրակությունը մեկնելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Վերադառնալուց հետո ԱԽ քարտուղարը եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ։