Արմեն Չարչյանի ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափ...

Արմեն Չարչյանի ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացվեց, խնդիրը լուծվեց, հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ սահմանապահները չեն թողել որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի՝ պատճառաբանելով, թե իբր Արմեն Չարչյանի ելքը փակ է, այն դեպքում երբ դատարանի որոշումը ազատ տեղաշարժի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ վաղուց ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ։