Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Արմեն Աբազյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։ 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝

1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:

2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին»