Արմավիրում տուֆի ապօրինի արդյունահանման դեպքո...

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում արձանագրել են տուֆի ապօրինի արդյունահանման դեպք։

Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից՝ մանրամասնելով, որ Բաղրամյան համայնքի Արևադաշտ գյուղում տնտեսավարողն ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասից դուրս իրականացրել է 25.819խմ տուֆանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։

Կատարվել է հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման վնասի հաշվարկ։

Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։