Նոյեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նորակերտ գյուղի Այգեգործների փողոցի տներից մեկը, որտեղ հողամասում հայտնաբերել են տղամարդու դի, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան հողամասում հայտնաբերել են նույն տան բնակիչ 83-ամյա Ռուբեն Վ.-ի դին:
Պազվել է, որ նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում Ռուբեն Վ.-ն իրենց տան դիմաց գտնվող տնամերձ հողամասում մաքրման աշխատանքներ կատարելուց հետո խոտերը վառած յուղով այրելու ժամանակ անզգուշաբար կրակից բռնկվել է նրա հագուստը, ինչի հետևանքով ստացած այրվածքներից մահացել է:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն