Արմավիրում ապօրինի խորքային հորից ջրառը կասեց...

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գործող «ՆՈՐԴ-ԲԵՏՈՆ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ ընկերությունը, չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն, տարածքում առկա ապօրինի խորքային հորից կատարում է ջրառ, իսկ բետոնի շաղախի արտադրությունն ու չորանոցի կաթսան աշխատում են առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել է ստորերկրյա ապօրինի խորքային հորի, բետոնի շաղախի արտադրության և չորանոցի կաթսայի շահագործումը։

Նշանակվել են ընդհանուր՝ 800,000դր. չափով վարչական տուգանքներ: