Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են «Դիազեպամ...

Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկաններն օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով քրեական հետախույզների հետ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նրանք զննություն են կատարել Այգևան գյուղի 46-ամյա մի բնակչի տանը՝ հայտնաբերելով մի քանի տասնյակ դեղահաբեր, այդ թվում՝ դիազեպամի 14 հաբ:
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: