Արմավիրի մարզում «ՎԱԶ 2107»-ը բախվել է 2 Niss...

Արմավիրի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:50-ի սահմաններում  ВАЗ 2107  մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում ՝ Փարաքար գյուղի  վարչական տարածքում, բախվել է կայանված Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և բախվել Nissan Elgrand մակնիշի ավտոմեքենային:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով  07-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա  անչափահաս ուղևորին տեղափոխել են հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից  դուրս են բերել դին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի դի տեղափոխող ավտոմեքենային:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, այդ թվում՝ մահացածի, և վիրավորի ինքնությունը: