Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են ընթանում, հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
«ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ Արմավիրի մարզի շուրջ երկու տասնյակ հասցեներում իրականացնում են խուզարկություններ»,–հայտնեցին գերատեսչությունից:
Պատճառը և հստակ գյուղը կամ քաղաքները դեռևս չեն նշվում։



