Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 29-ին Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել արմավիրցի 37-ամյա մի տղամարդ, որը սեպտեմբերի 3-ից Ղազախստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։



