Արմավիրի մարզի պարեկները փետրվարի 13-ին Շենիկ-Վանանդ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենան: Ստուգման ընթացքում մեքենայի տեսանելի հատվածում նկատվել են որսորդական հրացաններ և որսը՝ տարբեր տեսակի թռչուններ։
Հրացանների և որսի օրինականությունը ստուգելու նպատակով մեքենան, Բերքաշատ գյուղի բնակիչ վարորդը և երեք ուղևորները ներկայացվել են Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժին, իսկ «ՎԱԶ-21214»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:
Հիշեցնենք, որ որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։



