Արմավիրցու խուզարկությամբ 22 փաթեթ մարիխուանա...

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները հուլիսի 14-ին Եղվարդի խճուղում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչ 44 և 38 տարեկան երկու տղամարդու։ 38-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է տարբեր գույնի կպչուն ժապավենով 22 փաթեթ՝ ընդհանուր 55 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Պարզվել է, որ նա թմրանյութը ձեռք է բերել «տելեգրամյան» մի օգտատիրոջից:

Պարզվել է նաև, որ 44-ամյա տղամարդու վարած «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի սրահում մեթադոնային լուծույթ և նույն լուծույթով ներարկիչ կա։

Արմավիրցի տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։