Արմավիրցի տղամարդը հողամասում կանեփ էր աճեցրե...

Հուլիսի 24-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ 33-ամյա տղամարդը իր գոմի բակում և կից հողամասում ցանել և աճեցրել է կանեփ, ինչպես նաև պահում է դրանից պատրաստված թմրամիջոց։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրից հայտնաբերվել է կանեփի 11 բույս և մոտ 20 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։

Տղամարդը հայտնել է, որ դրանք ինքն է ցանել, աճեցրել, զանգվածն էլ իրենն է։

Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։