
ՀՀ արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Գարիկ Ծատուրյանի գլխավորությամբ հիմնարկի տարածքում իրականացվել է ծառատունկ։ Տնկման աշխատանքներին մասնակցել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անձնակազմը և ազատազրկված անձինք։
Քրեակատարողական հիմնարկների տարածքները բարեկարգելու նպատակով ծառատունկ իրականացվելու է նաև մյուս հիմնարկներում։