Փետրվարի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը զեկուցել է, որ հիմնարկի օդային տարածքում նկատել է անօդաչու թռչող սարք (դրոն):
Քրեակատարողական հիմնարկի պահպանության և անվտանգության ապահոման բաժինների ծառայողներն անմիջապես կատարել են տեղանքի զննություն և քողարկող պատին ամրացված արգելափակուղու ցանցի մեջ հայտնաբերել անօդաչու թռչող սարք: Շարունակելով զննությունը՝ տեղամասերից մեկի արգելագոտում հայտնաբերել են նաև սև, պոլիէթիլենային փաթեթ:
Փաթեթում առկա են եղել 3 բջջային հեռախոս, 1 բաժանորդային քարտ և 2 լիցքավորման լար:
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:



