Արմավիր քաղաքում 21-ամյա երիտասարդի կողմից հա...

Ավարտվել է  Արմավիր քաղաքում 2023թ․ փետրվարին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

«2023թփետրվարի 5-ին՝ ժամը 23:45-ինԱրմավիրի շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել այն մասինոր կանչով մեկնած շտապօգնության խումբը Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել է նույն քաղաքի՝ 1958թծնված բնակչին՝ մահացած վիճակում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթորի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են տղամարդու մահվան բոլոր հանգամանքները:

Մասնավորապես պարզվել էոր նշված օրըժամը 21:00-22:00-ն ընկած ժամանակահատվածումտուժողըօղի գնելու նպատակովմտել է Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գործող խանութսակայն խանութի աշխատակցուհինով նաև խանութի սեփականատերն էտեսնելովոր նա ալկոհոլի ազդեցության տակ էմերժել է նշված անձին օղի վաճառել։ Դրանից բորբոքվելով՝ տղամարդը սկսել է հայհոյել կնոջը և անպարկեշտ ու անհարգալից վարքագիծ դրսևորել նրա նկատմամբ։

Այդ պահին խանութ է մտել վերջինիս 21-ամյա որդինով այդ ամենը տեսնելով և լսելովձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել մորը վիրավորանքներ հասցնող համաքաղաքացու մարմնի տարբեր հատվածներինքաշքշելով խանութից դուրս է հանել նրան՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ։

Երիտասարդի մայրը, տեսնելով, որ չի կարողանում հանգստացնել որդուն, զանգահարել և խանութ է կանչել ամուսնուն։ Տուն գնալիս, իրենց շենքին կից այգու տարածքում նկատելով տուժողին՝ գետնին ընկած, նրան տեղափոխել են իրենց տուն և զանգահարել են շտապօգնություն, սակայն մինչ շտապօգնության գալը տղամարդը մահացել է:

Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն. փորձագետի եզրակացության համաձայն՝ տուժողի մահը վրա է հասել տրավմատիկ-հեմոռագիկ շոկիցկրծքավանդակի և որովայնի համակցված փակ բութ վնասվածքներ ստանալու հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:

Դեպքից օրեր անց՝ 2023թ. փետրվարի 20-ին, 21-ամյա երիտասարդը կամովին ներկայացել է իրավապահներին և ձերբակալվել:

Նշվում է, որ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի, և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանք և բացակայելու արգելք:

Նախաքննությունն ավարտվել, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով: