«Արմատ մեդիա»-ից առգրավված իրերը չեն վերադարձ...

«Արմատ մեդիա» լրատվական գործակալությունը արդեն 4 օր է, որ չի աշխատում, քանի որ հունիսի 4–ին իրավապահները առգրավել են համակարգիչները և կնքել սենյակները։

Քննչական կոմիտեն հունիսի 5-ին խուզարկել է գործակալության գրասենյակը, առգրավել աշխատակիցների հեռախոսներն ու գրասենյակի բոլոր համակարգիչները, կապարակնքել գրասենյակը։

«Արմատ մեդիա»-ի սեփականատերը  «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ալիկ Ալեքսանյանն է, որն ընտրություններից մի քանի օր առաջ  կալանավորվել  է՝ հավաքներին մասնակցելու հարցում նյութապես շահագրգռելու և փողերի լցավման մեղադրանքով։ «Արմատ  մեդիայում» խուզարկությունը կատարվել է հենց այս գործի շրջանակներում։

Հիշեցնենք, որ հունիսի 5–ին, երբ իրավապահներն առգրավել են համակարգիչները, գործակալության գլխավոր խմբագիր խմբագիր նելլի Ավետիսյանը հայտարարել էր, որ դրանք մոնտաժային համակարգիչներ են, և հիմա իրենք զրկվում են աշխատելու, ուղիղ եթեր տալու, տաղավարային հաղորդումներ պատրաստելու հնարավորությունից. «Փաստորեն պրոֆեսիոնալ լրագրությամբ մենք չենք կարող զբաղվել։ Մեզ ասացին, որ ամբողջ տեխնիկան պետք է տանեն։ Ես հուսով եմ՝ ընտրությունների արդյունքից ելնելով այդ համակարգիչները մեզ կհասնեն ավելի շուտ, քանի որ տեղի կունենա փոփոխություն, հակառակ դեպքում չգիտեմ արդեն երբ կվերադարձվեն։

Այսպես «Արմատ մեդիայի» աշխատանքները պարալիզացվում են։ Ընտրությունների օրը առանց տեխնիկայի ոչինչ հնարավոր չէ անել,. ստացվում է, որ մեր հետևորդները մեզ չեն կարող տեսնել»։