Արման Խոջոյանը կգործուղվի Ռուսաստան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

Խոջոյանը հոկտեմբերի 24-26-ը կլինի Մոսկվայում, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական համալիրի մասով խորհրդատվական կոմիտեի հերթական նիստին։

 

Վերադառնալուց հետո նա եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն։