Արման Ասլանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտ...

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով Արման Ասլանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վրույրի Ասլանյանի

կենսագրությունը

Ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 3-ին, Երևան քաղաքում:

2004թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1998-2000թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

 

Աշխատանքային գործունեություն

2001-2006թթ.- ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության N զորամասի Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի հետաքննչական խմբի հետաքննիչ

2006-2008թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի Հադրութի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալ

I-VI.2008թ.- ՀՀ ՊՆ N զորամասի Ստեփանակերտի կայազորի քննչական բաժնի քննիչ

2008-2009թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի Մարտակերտի կայազորի քննչական բաժնի քննիչ

VI-IX.2009թ.- ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ

2009-2010թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի ավագ քննիչ

2010-2013թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար

2013-2015թթ.- ՀՀ դատախազության թիվ 3 կայազորի զինվորական դատախազ

2015-2016թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ

2016-2017թթ.- Երևանի կայազորի զինվորական դատախազ

2017-2018թթ.- Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ

2018-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ

 

Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ․ Ամուսնացած է, ունի երեք երեխա: