Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նշանակո...

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գուրգեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Գուրգեն Գառնուշի Գրիգորյանի

կենսագրությունը

Ծնվել է 1983 թվականի հունվարի 01-ին, Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Երազգավորս գյուղում:

2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2004-2006թթ.  ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2006-2007թթ. - Գյումրիի կայազորի զինվորական դատախազության քննիչ

2007-2009թթ. - ՀՀ ՊՆ 55555 զ/մ Շիրակի կայազորի քննչական բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ

2009-2012թթ. - ՀՀ ՊՆ 55910 զ/մ ավագ քննիչ

2012-2014թթ. - ՀՀ ՊՆ 55910 զ/մ հրամանատարի տեղակալ

2014-2015թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ

2016-2020թթ. - Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ

2020-2021թթ. - Շիրակի մարզի դատախազի տեղակալ

2021-2022թթ. - Շիրակի մարզի դատախազ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է ունի երեք երեխա:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հրաչյա Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետ՝ ազատվելով կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից: 

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հրաչյա Սամվելի Առաքելյանի

կենսագրությունը

Ծնվել է 1979 թվականի ապրիլի 10-ին, Ախուրյանի շրջանի Ախուրյան գյուղում:

2001թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

2001-2002թթ. - Գյումրիի ՆԳ բաժնի քաղաքային միլիցիայի 3-րդ բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազոր

2002-2004թթ. - Գյումրիի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր

2004-2007թթ. - ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր

2007-2013թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ

2013-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ

IV- X.2014թ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ

2014-2017թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ

2017-2019թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչութան Ախուրյանի քննչական բաժնի պետ

2019-2021թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչութան Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ

2021-2022թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

2022-2023թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ Նախագահի  հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով և խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա: