Արգիշտի փողոցը՝ կոյուղաջրի արտահոսքի տակ․ Քոչ...
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը գրել է․
Քաղաքային խնդիրները բազմաթիվ են։ Այս անգամ անմիջապես Քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող դիտահորն է խափանվել։ Արդյունքում, կոյուղաջուրը տարածվում է Արգիշտի 9 հասցեում։ Վնասվում են մեքենաների անվադողերը, տրանսպորտը կանգառ է կատարում հակասանիտարական պայմաններում, իսկ մարդիկ, այլ ելք չունենալով, ստիպված անցնում են այդ ամենի միջով։
Իսկ գարշահոտության մասին խոսելն արդեն ավելորդ է։