Արգելում են տեսակցել Տարոն Մանուկյանին, դիմել...

Ոչ միայն ապօրինաբար ձերբակալել են Տարոն Մանուկյանին, այլև այս պահին արգելում են նրան տեսակցել: Այս մասին  հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

«Դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին։ 

Օբյեկտիվ հարց է առաջանում՝ եթե ենթադրյալ քրեական հետապնդումը վերաբերում է Տարոն Մանուկյանին, ապա ինչու է առգրավվել պատգամավոր Գեղամ Մանուկյանի բջջային հեռախոսը»,- հայտնել է նա:              

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն առգրավել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալել: