Արգելք չկա․ իշխանական պատգամավորը՝ Փաշինյանի...

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնակատար լինելուն կարծիք հայտնեց, որ Սահմանադրական որևէ արգելք՝ հրաժարականից հետո շարունակել պաշտոնավարել վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում չկա և կարծես որևէ քաղաքական ուժ դա երբևէ չի էլ վիճարկել․«Սա ձեւավորված պրակտիկա է շատ երկրներում եւ ես այստեղ խոչընդոտ չեմ տեսնում: Այնպես որ խնդիրը մնում է ընդամենը լրագրողական հետաքրքրասիրության շրջանակներում: Նախընտրական քարոզչության ընթացքում կան կանոններ, որ պաշտոնակատարն ու քարոզչություն իրականացնողը նույն սուբյեկտը չեն կարող լինել: Դա առանձին կանոնակարգումներ են»,-ասաց նա:

Վլադիմիր Վարդանյանն ասաց,  որ 2018 թվականին իրավիճակը այլ է եղել, իսկ այս դեպքում գործընթացը անհարժեշտ է, որ Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակվի։ Նա նկատեց, որ օրինակ Մեծ Բրիտանիայում երբ քաղաքական ուժերը գալիս են ընդհանուր հայտարարի, որ պետք է լինեն նոր ընտրություններ, վարչապետը հրաժարական է ներկայացնում միապետին եւ վերջինս նույն անձին եւ կառավարության անդամներին հանձնարարում է կատարել իրենց գործառույթները:«Այսինքն արգելք չկա: եթե ես օրինակ, հրաժարվում եմ իմ պաշտոնից եւ չեմ ցանկանում այդ ընթացքում կատարել իմ պարտականությունները, պարզ է, դրանք կհանձնարարեն որեւէ այլ անձի: Իսկ եթե շարունակում եմ շարունակել, ապա կշարունակեմ: Եթե վարչապետը հրաժարականից հետո չի կարող կատարել իր պարտականությունները, ապա նույն տրամաբանությամբ իրենց պարտականությունները չեն կարող կատարել նաեւ նախարարները, փոխվարչապետները: Դա սահմանադրական դժոխքի մասին եք խոսում»,-ասաց պատգամավորը: