
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ պետք է արգելվի 100 դրամով հող վաճառելը։
«Ո՞նց կարող է ՀՀ-ում 100 դրամով հող վաճառվի։ Եթե 100 դրամով հող է վաճառվում, փակե՛ք, արգելե՛ք։ Համայնքն ասում է՝ իր եկամուտն ենք փակում, մենք կտանք այդ 100 դրամանոց հողի փողը, բայց արգելե՛ք, փակե՛ք»,- ասել է նա՝ հավելելով,- «Ինչ-որ ձևերով արգելե՛ք, վարչական, ոչ վարչական ձևերով ուղղակի արգելե՛ք։ Ոստիկանությունն է, ԱԱԾ-ն է, ՊՎԾ-ն է, չգիտեմ՝ մամուլով, սոցիալական ցանցերով ուղղակի արգելե՛ք»։
Նա նշել է, թե քաղաքական ուղերձները միայն հանձնարարություններով չէ. «Հանձնարարությունների կատարման որակն էլ դնում եմ մի կողմ։ Բայց եթե հնչում է քաղաքական հայտարարություն, պետք է կառավարման համակարգի գործողությունները համադրվեն այդ քաղաքական հայտարարության հետ»։
Նա նախազգուշացրել է, որ եթե համայնքները չկասեցնեն նման գործելաոճը, «մենք այդ համայնքների հետևից ենք ընկնելու, գնալու ենք՝ տեսնենք ինչ է կատարվում»։