Արգելեք երեխաներին «հեծնել» ամանորյա դեկորներ...

Քանի որ այսօր երեկոյան վառվելու են Գլխավոր տոնածառի լույսերն ու գործարկվելու է մայրաքաղաքի տոնական լուսավորությունը, խնդրում ենք, հորդորում և պահանջում ենք թույլ չտալ երեխաներին դիպչել էլեկտրահաղորդակցության լարերին: Նման հայտարարություն է տարածել «Սինեմարտ» ՍՊ ընկերությունը, որը զբաղվել է մայրաքաղաքի լուսավորության աշխատանքներով։

Ընկերությունից նաև հորդորում են՝ արգելեք երեխաներին նաև «հեծնել» ամանորյա դեկորները։

«Դրանք աշխատում են 220V լարման պայմաններում, ինչը նշանակում է, որ անզգույշ գործողությունները կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների»,-նշում են ընկերությունից։