Արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառո...

Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Քիչ առաջ այսպիսի ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- գրել է նա:

Նշենք, որ այս թեմայով Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան չորրորդ գրառումն է անում, մինչ այդ նա  գրել էր, որ վաղը կհայտարարի հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկը, ավելի վաղ խոստացել էր, որ վաղը հանդես կգա հայտարարությամբ՝ «դատաիրավական համակարգում ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին»։ Սրան էլ նախորդել էր մեկ այլ գրառում՝ «Էն մյուս հարցերի մասին վաղը կխոսենք, ժողովուրդ ջան: Կարեւորը դուխներդ չգցեք: Ձեր դեմ խաղ չկա: Ժողովրդի դեմ խաղ չկա»։