«Հրապարակ» օրաերթը գրել էր, որ Երևանի ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որին մասնակից է եղել Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը։
Տեղեկատվության մասով ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արգամ Աբրահամյանը։ Նա մասնավորապես գրել է․««Հրապարակ» օրաթերթը տեղեկատվություն էր տարածել,որ Երևանի «Փրայմ Հոլլ» ռեստորանային համալիրում միջադեպ է տեղի ունեցել, որին իբրև թե մասնակից եմ եղել նաև ես: Այդ համալիրում չեմ եղել ընդհանրապես և որևէ միջոցառման և միջադեպի չեմ մասնակցել։ Հեղինակ լրատվամիջոցից խնդրում եմ հերքել այդ սուտ տեղեկատվությունը»։



