
Ոստիկանությունը վաղ առավոտյան Արևշատ համայնքի բնակիչների է ձերբակալել: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
«Խուլիգանության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Արևշատ համայնքի բնակիչներ, նույն վարույթի շրջանակում այս պահին ոստիկաններն իրականացնում են դեպքի հետ առնչություն ունեցող մյուս կողմի մի քանի անձանց ձերբակալություններ Վերին Դվին համայնքում»,- ասացին ՆԳՆ-ից:
Դեպքի մասին ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ տեղեկացրեց. «Հաղորդման հիման վրա 2025 թվականի հուլիսի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթը: 4 անձ ձերբակալվել է»:
Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգանմավոր Զեմֆիրա Միրզոևան տեղեկացրել էր. «Արարատի մարզի Վ. Դվին համայնքի բնակիչները հայտնում են, որ այսօր վաղ առավոտյան ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ներխուժել են համայնք և անօրինական ձերբակալություններ են իրականացնում:
Ըստ ահազանգի՝ ձերբակալում են թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց»։