Արեւմուտքը զենք է տալիս. ամեն ինչ արվում է, ո...

Մեկ տարի առաջ Ադրբեջանի հռետորաբանությունն այլ էր, նրանք ամեն օր հայտարարում էին կամ պատրաստվում էին ինչ-որ ռազմական գործողությունների, խոսում էին Զանգեզուրի միջանցք բացելու մասին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:

«Բայց վերջին մեկ տարում եւ Բաքվի հռետորաբանությունն է փոխվել, եւ Հայաստանի նկատմամբ միջազգային վերաբերմունքն է փոխվել: Երբեւէ նման բան չէր կարող լինել, որ Հայաստանը լինելով ԱՊՀ կազմում, ՀԱՊԿ կազմի մեջ եւ արեւմտյան երկրները մտածեին, որ կարելի է ՀՀ-ին նույնիսկ զենք տրամադրել կամ վաճառել: Բայց այս այդ հնարավորությունները ունենք, ստանում ենք: Այսինքն ամեն ինչ արվում է, որ Հայաստանը հավասարակշռի Ադրբեջանի գերակայությանը, ռազմական գերակշռությանը»,-ասաց նա: